Որ դատարանում կքննվի Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը

Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի քննության համար։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։

Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ քննությունն ընթանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ