Ովքեր են Փաշինյանի դեմ մահափորձը քննարկել և ինչ կապ ունեն ԲԴԽ նախագահի ընկերները

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակեց ԱԺ նախագահի մահափորձի թեման. «Մեր երկրում նման 2 փորձ է եղել, մեկը հաջողությամբ է պսակվել, մյուսը` բարեբախտաբար, ոչ: Ձեր հայտարարությունից հետո մահափորձ կատարողները ազատ են արձակվել, իսկ դուք ասում եք, որ ձեր կոչը ծառայել է նպատակին: ԱԺ նախագահի մահափորձը ինչ-որ գյուղում հավի գողություն չէ: Ի՞նչ պետք է անենք, որ նման դեպքեր չկրկնվեն»:

«Որպես ՀՀ քաղաքացի` ես էլ շատ հարցեր ունեմ, թե ինչպես է դա պատահել: Բայց որպես ԲԴԽ նախագահ` ես չեմ ծանոթացել այդ նյութերին, որովհետև ես դրա իրավունքը չունեմ և կարող եմ ունենալ կանխակալ մոտեցում»,- արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը:

տեսանյութը՝ Factor.TV

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ