Այս անգլիական «ծանրոցը» հայ ժողովրդին ժառանգություն թողած մերժվածները հիմա էլ որոշել են իրենց խամաճիկի միջոցով գալ իշխանության

ՀՀ նախագահի պաշտոնը և այդ ինստիտուտի վրա այդքան մեծ գումարներ վատնելը անիմաստ է դառնում , երբ երկրի թիվ մեկ կարևոր լուրերը նա ստանում է մամուլից։

Նախագահ կոչված Արմեն Սարգսյանին անփառունակ կերպով երկրից դուրս շպրտելով ՝ սպարապետը գիտեր՝ ինչ է անում, իսկ սպարապետի շողքի տակ աճած , բայց իր տեսակի մեջ չկողմնորոշված Սերժը , որոշեց իր խամաճիկին բերել և պատվով կարգել ՀՀ նախագահ։

Իր նախագահության ժամանակահատվածում միակ նշանավոր բանը որ արել է , որքան որ լուսաբանվել է, դա պաղպաղակ ուտելն էր, որ շատ ողջունելի է իհարկե, մարդը չի ծերանում ․․․

Իսկ ինչպես է բացատրում պատերազմի ընթացքում մամուլից լուրեր ընթերցող նախագահը իր իսկ երկրի , որի նախագահն է , սահմանադրության չիմացությունը․․․ Դե հիմա, գուցե տարիքն իրեն անում է, մարդ է՝ չի հիշում, բա նրա կողքին մի ամբողջ աշխատակազմ , բացի սուրճ եփելուց էլ ինչ է անում, որ էս մարդուն չեն ասում, դու սահմանադրական կարգ ես խախտում․․․

ՀՀ նախագահի ինստիտուտը իր հաշվին մեկ տարի , որ արձակուրդ գնա, այս երկրում լուրջ փոփոխություններ կլինեն, կամ գոնե արտաքին պարտքը կմարվի։

Պատերազմից հետո հակառակի պես Լոնդունում, այն էլ լրիվ նոր տեսակի կորանայով վարակված նախագահը բուժվեց, վերադարձավ և որոշեց, որ իրավունք ունի չստորագրել վարչապետի կողմից իրեն ուղարկված թուղթը․ այն վարչապետի, ով իր ժողովրդի կողմից է ընտրվել, այլ ոչ թե նույն ժողովրդի կողմից մերժվածից նշանակվել․ Նախկինների կողմից արտաքին պարտքի հետ մեկտեղ այս անգլիական ծանրոցը հայ ժողովրդին ժառանգություն թողած մերժվածները հիմա էլ որոշել են իրենց խամաճիկի միջոցով գալ իշխանության։

Իսկ եթե մի կողմ թողնենք այս ամենը․ մի հարց է հետաքրքիր, այս նախագահ կոչվածը մի պահ մտածել է ինչ կլինի , եթե երկրում բանակը դուրս գա ժողովրդի դեմ, թե իսկապես չի հասկանում , որ վարչապետը ժողովրդի ընտրություն է , ով չի լռի ու հետ չի կանգնի իր իսկ իշխանությունից, իսկ այս իշխանությունը ժողովրդին է և սա աքսիոմա է ՝ գուցե ձեր ուղեղին ոչ հասու, բայց ախախտելի փաստ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ