«Հայաստանում կրիպտոարժույթների շուկան զարգացման միտում ունի…». «Տետչենջ» ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյան

Տարին կրիպտոաշխարհում սկսվեց զարմանալի նորությամբ, պատմության մեջ առաջին անգամ բիթքոին կրիպտոարժույթը գերազանցեց իր պատմական առավելագույնը և հատեց 40 հազար դոլլարի չափը: Թե ինչով էր պայմանավորված դա, փորձեցինք զրուցել «Տետչենջ» («Tetchange») ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյանի հետ: Ըստ նրա, 2020 թվականի վերջին, խոշոր մասնակիցներ մուտք գործեցին շուկա, որորնցից են օրինակ PayPal համակարգը, Microstrategy, Square, Grey Sky-ն և այլն։ Նրամք մտնում են շուկա ոչ թե գումար աշխատելու, այլ ռիսկերի խեջավորման համար: Ամեն 4 տարին մեկ տեղի է ունենում բիթքոինի հալվինգ, ինչը նույնպես նպաստում է կուրսի բարձրացմանը:

Իսկ ինչ է բիթքոինը, արդյոք ապահով են էլեկտրոնային դրամապանակները, Հրաչյան մեկնաբանեց հետևյալ կերպ.

— Բիթքոինի առավելությունն այն է, որ այն անկախ է և չի գտնվում որևէ պետության վերահսկողության տակ, և կարելի է փոխանցում կատարել ամենաարագ կերպով: Այս համակարգն օգտատերերին թույլ է տալիս իրենց գումարն առանց միջնորդի կամ բանկի, աշխարհի մի կետից տեղափոխել մեկ այլ կետ: Բիթքոինը ոչ կենտրոնացված վճարման համակարգ է: Այսինքն տարադրամային գործողություններ իրականացնելու համար բանկի կամ միջնորդի կարիք չկա: Այս համակարգը չունի սեփականատեր: Այստեղ ուղարկողի ու ստացողի անունները յուրաքանչյուր փոխանցման ժամանակ ճանաչվում են թվերով: Ուստի օգտատերերի ինքնությունը պահվում է գաղտնի: Չեմ կարող ասել, որ անխոս ապահով են, քանի որ անգամ դրամապանակում պահված բանկային քարտը լինում է հափշտակել կամ գողանալ: Վաղ, թե ուշ ամբողջ աշխարհը, ընդ որում նաև Հայստանը, կընտելանա այն մտքի հետ, որ կա բիթքոին, որն աշխատում է շատ այլ բանկերից ավելի ապահով, ձեռընտու և արագ:
Կրիպտոմատ սարքերը, որոնց միջոցով կարող ես ինքնուրույն փոխանակել բիթքոինը կամ այլ կրիպտոարժեքներ, Հայաստանում 2020 թվականին դուրս եկավ գործունեությունից, սակայն Հրաչյան տեղեկացրեց, որ իրենց շնորհիվ Հայաստանյան փողոցներից մի քանիսում դրանք կրկին կտեղադրվեն: Ըստ Հրաչյայի Հայաստանում կրիպտոշուկան զարգացման միտում ունի, մարդկանց, մոտավորապես տասը տոկոսը, տեղյակ է կրիպտոշուկայից, սակայն օգտվողներն առայժմ ավելի քիչ են:

Հրաչյան նկարագրեց նաև իրենց ընկերությունում կատարվող գործարքների ընթացքը, ըստ որի «Տետչենջ» ընկերության պաշտոնական կայքից (TETChange.com) ճշտում են հեռախոսահամարը, իրենց հարմար հասցեն, կապ են հաստատում սպասարկող անձնակազմի հետ, կատարվում է խորհրդատվություն, ամրագրում են գումարը, և ըստ համապատասխան իրավիճակի հաճախորդին ուղղորդում են համապատասխան գրասենյակ: Նշեմ նաև , որ ընկերությունը գործում է աշխարհի 6 երկրում և ունի գործող գրասենյակ 7 քաղաքներում: Թե ինչով է տարբերվում «Տետչենջ» ընկերությունն այլ ընկերություններից,

Հրաչյան մեկնաբանեց այսպես.

— Ամենակարևորը, մենք աշխատում ենք բարեխղճորեն, ի օգուտ հաճախորդի, չենք ստեղծում բարդություններ, եթե որևէ տոկոս ենք խոստանում հաճախորդին, ապա անպայման կատարում ենք, անգամ, եթե արդյունքում տուժում է ընկերությունը: Չենք օգտվում հաճախորդի անտեղյակությունից, ինչպիսի քաղաքականությամբ որ առաջնորդվում են շուկայի որոշ ներկայացուցիչներ: Հաճախորդը մոտենում է գրասենյակ, առանց ժամանակ ծախսելու ստանում կամ փոխանցում է գումարը, իսկ այդ ընթացքում, նույն հաճախորդի համար աշխատում է մի ամբողջ թիմ:

Հիշեցնեմ, որ «Տետչենջ» ընկերության գլխավոր գրասենյակը գործում է Հայաստանում, իսկ մասնաճյուղերը՝ հետևյալ քաղաքներում`Մոսկվա, Մինսկ, Թիֆլիս, Ստեփանակերտ, Տաշքենտ, Կրասնոդար, շուտով նաև մի շարք այլ քաղաքներում: Ընկերության հիմնադիրը խոսեց նաև աշխատակազմից, որոնց աշխատանքը գնահատում է շատ բարձր, և նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում, սովորել, զարգացնել գիտելիքները և անգամ ցանկության դեպքում աշխատանքը շարունակել մեր արտասահմանյան գրասենյակներից յուրաքանչյուրում:

Ապագայի տեսլականը, կրիպտոարժույթների հետ կապված, որևէ ձև մեկնաբանելը Հրաչյան ոչ պրոֆեսիոնալ համարեց, որովհետև դա մասամբ է հասկանալի, իսկ ինչը մասամբ է հասկանալի, դրա մասին որևէ տեսակետ արտահայտելը սխալ կլինի.

-Կցանկանայի, որ պետությունն ավելի ճիշտ վերաբերվի կրիպտոարժույթներին, այն ընդունի որպես գործիք, այլ ոչ թե՝ մրցակից:

Հարցազրուցավար՝ Արևիկ Ավետիսյան
Հարցազրույցը պատրաստված է Ассоциация развития электронных валют в Армении-ի համար

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ