«Ադրբեջանը սպեկուլյացիայի է ենթարկում գերեվարված քաղաքացիների և ռազմագերիների խնդիրը…».Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել՝ հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ սպեկուլյացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:

«Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ