Ինչպե՞ս է Ծառուկյանը դարձել միլոնատեր

Գագիկ Կոլյայի Ծառուկյան (նոյեմբերի 25, 1956, Առինջ, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար և մեծահարուստ[1], Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ (մինչև 2015 թ. մարտի 5-ը), միևնույն ժամանակ ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն[3] (վերընտրվել է 2008 թ. դեկտեմբերի 4-ին)։

 

1989 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ 1996 թվականի բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ Եվրոպայի չեմպիոն։

 

1989 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, 1995 թ. հիմնադրել և նախագահել է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որն այժմ ներառում է 30-ից ավելի ձեռնարկություններ՝[1] Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը,[7] «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը,և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ