Նուբար Աֆեյանի Moderna-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը

Ամերիկահայ հայտնի ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափի գինը կտատանվի 25-37 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Բանսելը հայտարարել է, որ ընկերությանը չի հետաքրքրում առավելագույն շահույթը, և նշված գինն «արդարացի է»՝ հաշվի առնելով, թե առողջապահական համակարգը որքան է ծախսում մեկ ծանր հիվանդի բուժման համար։ Պատվատանյութի հստակ գինը կախված կլինի պատվերի ծավալներից։

Այս հարցազրույցի հրապարակումից ժամեր անց ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրողը հայտնել է, որ ռուսական պատվաստանյութը զգալիորեն ավելի ցածր գին կունենա, քան Moderna-ի կամ Pfizer-ի (որի պատվաստանյութի մեկ դեղաչափը կարժենա 19,5 ԱՄՆ դոլար) պատվաստանյութերը։ Այս մասին հաղորդվում է ռուսական պատվաստանյութի թվիթերյան էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ