Օտարերկրյա լրագրողները Ստեփանակերտում «Սմերչի» 2 չպայթած արկ են գտել․ «ՌԻԱ Նովոստի»

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում աշխատող եվրոպացի լրագրողների հետ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 2 չպայթած արկ են գտել իրենց հհյուրանոցից 50 և 70 մետր հեռավորության վրա:
Աղբյուրը գրում է. ««Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր…

…Մոտակայքում պայթել է ևս մեկ «Սմերչ»՝ բառացիորեն ոչնչացնելով տեղի բնակիչ Սուրիկ Հովհաննիսյանի տունը։ Թեթև վնասվածքներ է ստացել նրա ազգականը, որը հասցրել է թաքնվել նկուղում։ Տուժել են նաև հարևան տները»։

Գործակալությունը հիշեցնում է, որ նախօրեին Ստեփանակերտը հրետանային գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանական զորքերի կողմից։ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի ուղղությամբ արձակվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 100 հրթիռ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ