«Իլհամ, դու սպանել ես երեխաներիս». ադրբեջանցի մայրերը թույլ չեն տալիս իրենց որդիներին տանել ռազմաճակատ

Ադրբեջանում երկրի ղեկավարի դեմ զայրացած կանայք թույլ չեն տալիս իրենց որդիներին տանել մարտադաշտ:

«Իլհամ, դու սպանել ես երեխաներիս, մեռնես դու»,- ադրբեջանցի մայրերը չեն հասկանում, թե ինչի համար են հազարներով մահանում իրենց որդիները, որոնց Ալիևն իսլամիստների և «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ միասին ուղարկում է ռազմաճակատ՝ Արցախի դեմ կռվելու:

Ադրբեջանցի կանանց վրդովմունքն ու սարսափազդու զայրույթը պատկերող տեսանյութերից մեկը հրապարակվել է Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջում:

Աղբյուրի տվյալներով՝ Ալիևի ընտանիքի երեխաները հանգստանում են ԱՄԷ-ում և Սեյշելներում, մինչդեռ Արցախի ներկայիս և առաջին նախագահն ու նրանց որդիները առաջնագծում պաշտպանում են հայրենիքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ