Ալիևը ցանկանում է, որ Թուրքիան ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներկա լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

«Թուրքիան պետք է ներկա լինի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա գործընթացներին: Թուրքիան տարածաշրջանում կարևոր դերակատար է, Ադրբեջանի հարևան, Հայաստանի հարևան: Հետագա խաղաղության գործընթացում, և դա կգա, Թուրքիայի դերը, իմ կարծիքով, շատ կարևոր կլինի», – ասել է Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ցուցաբերած աջակցության համար:

«Թուրքիան առաջին իսկ ժամերից մեզ հայտնում է իր աջակցությունը: Եվ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը երախտապարտ է թուրքիային: թուրքիան նաև իր դերն ունեցավ այն բանում, որ այս հակամարտությունը չի ընդգրկում ավելի լայն աշխարհագրություն: Նա մինչև վերջ արտահայտեց իր աջակցությունը Ադրբեջանին, ինչը ազդեց նաև այլ մասնակիցների վրա», – ասել է ալիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ