Իրանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր է նախապատրաստել

Իրանը պատրաստել է ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:

«Հակամարտության հենց սկզբից Իրանը երկու կողմերին էլ ասել է, որ այս երկարաժամկետ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և գրավյալ քաղաքներից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը՝ մենք նշում ենք, որ ռազմական բախումը պետք է անհապաղ դադարեցվի` համապարփակ քաղաքական երկխոսություն սկսելու համար:

Իրանը պատրաստել է մանրամասն ծրագիր այս առումով, որը հիմնված է այն կառույցի վրա, որի մասին ես խոսեցի, և այն կիրականացվի ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների արդյունքում », – Mehr- ին փոխանցել է Խատիբզադեն:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ