«3 օր պահել ա արջերի վանդակում». Էջմիածնում պահանջում են Մանվել Գրիգորյանին կալանավորել

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը:

Բողոքի ակցիայի մասնակիցները բոլորին կոչ են անում հունվարի 11-ին՝ ժամը 16:00-ին, հավաքվել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ կայանալու է Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:

Բողոքի գործողությունները մինչև ժամը 15:00-ն տեղի կունենան Էջմիածնում, իսկ 16:00-ին՝ կշարունակվեն Երևանում:

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները վերսկսել են բողոքի ակցիաները:

Spread the love
  •   
  •   
  •