ԱՄՆ-ում մոծակների պարսը սպանում է կենդանիներին

«Լաուրա» փոթորկից հետո ԱՄՆ-ում հայտնվել են մոծակներ,որոնք մեծ խմբերով ոչնչացնում են կովերի, եղջերուների, ձիերի և այլ կենդնանիների։Հաղորդում է lsuagcenter գործակալությունը։

Հազարավոր մոծակներից կազմված պարսը Լուիզիանայում հայտնվել է օգոստոսի 27-ից հետո։ Տեղի անասնաբույժի խոսքերով՝ մոծակների գրոհի պատճառով տեղացի անասնապահները 300-400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների կորուստ են ունեցել։

Մոծակների «հրոսակախումբը» խայթում է կենդանիներին, որոնք չեն կարողանում  դիմադրել, փորձում են փախչել ու  շոգի պատճառով ուժասպառ են լինում։

Ինչպես նշվում է՝ մոծակների խայթոցների դեմ պարբերաբար սրսկումները  օգնում են  նման դեպքերում իրավիճակը կառավարելի դարձնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ