Ասիայում հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացված շտամ

Sars-CoV-2 կորոնավիրուսի մուտացված շտամ են հայտնաբերել Ֆիլիպիններում: Այն համարում են ավելի վարակիչ, քան վարակի սկզբնական տարբերակը: Lenta պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է The Straits Times-ը:

Ֆիլիպինների գենոմի հետազոտման կենտրոնում հայտնել են, որ G614 նոր շտամը հայտնաբերվել է Կեսոն Սիթիում, մի քանի հիվանդների մոտ: Բժիշկների տվյալներով՝ մուտացիան հայտնվել է հունիսին. հենց այդ ժամանակ էլ դրա հետքերը գտել են Մալայզիայում: Որոշ տվյալներ վկայում են այն մասին, որ վիրուսի այդ տարբերակը պետք է առաջացնի ավելի բարդ ընթացք ունեցող հիվանդություն:

«Սակայն մինչև այժմ հստակ հաստատված չէ, որ G614-ի փոխանցողներն իսկապես ավելի վարակիչ են, քան նրանք, ում մոտ սկզբնական շտամն է: Բացի այդ, մուտացիան, ըստ էության, չի ազդում կլինիկական ցուցանիշների վրա»,- հայտարարել են գիտնականները:

Նշվում է, որ հիվանդության այս տարբերակից մահացության դեպքերը չեն ավելանում, ախտանիշների տարբերություն էլ չի գրանցվել:

Ինչպես հստակեցնում են գենետիկները, շտամի ուսումնասիրությունը նրանց թույլ կտա ավելի լավ հասկանալ կորոնավիրուսի համավարակը և դրա դեմ կիրառել բոլոր միջոցները՝ ելնելով վարակի մասին ավելի խորը գիտելիքներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ