Ռուս եռամարտիկը կոտրել է ծնկոսկրերը 400 կիլոգրամանոց ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ

Ռուս եռամարտիկ Ալեքսանդր Սեդիխը փաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնության` World Raw Powerlifting Federation (WRPF)-ի ժամանակ կոտրել է ծնկոսկրերը:
Մրցումներն անցել են Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում: Մարզիկը վնասվածքը ստացել է 400 կիլոգրամանոց ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:

«Երկու ամիս պառկած վիճակ, ոտքերս անշարժ, դրանից հետո նորից պետք է քայլել սովորեմ ու սկսեմ վերականգնումը»,- Սեդիխի խոսքերն է մեջբերել Universe of power-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ