Ավստրալիայում ջրվեժներն սկսել են հոսել հակառակ ուղղությամբ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանագի Բանդինա քաղաքում`Թասմանյան ծովի մոտակայքում, երկու ջրվեժներ սկսել են հոսել հակառակ ուղղությամբ` վարից վեր:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, գիտնականները բացատրել են, որ դա հազվագյուտ բնական երևույթ է, որի համար «մեղավոր» է եղանակը: Հաղորդվում է, որ քարափում ուժեղ քամի է մոլեգնում` 70 կմ/ժամ արագությամբ:

Թասմանյան ծովում օդի հոսանքներն այնքան են ուժեղացել, որ ջրվեժները չեն դիմացել ճնշմանն ու ջուրը սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ:

 

 42 դիտում,  3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •