Հո կույր չենք, տեսնում ենք, որ հիմա ոչ թե ոստիկաններն են անհամաչափ գործողություններ կատարում, այլ դուք եք ԱՆՀԱՄԱՉԱՓ բղավում․․․

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուզում եք՝ նեղացեք, ուզում եք՝ թունդ նեղացեք, ուզում եք՝ ինձ թշնամի հայտարարեք, բայց պիտի ասեմ։
Երկու օր է գրեթե ծայրեծայր նայում եմ բնապահպանների բողոքի ակցիան, ու ինչքան նայում եմ՝ էնքան ավելի եմ սիրում 2008-ի մեր ցույցերն ու ՄԵԶ։

Բա որ էն անասնությունների, գազանությունների, հրեշությունների ու սադիզմի հետ բախվեիք, որ ամեն օր մեր նկատմամբ էր կիրառվում, բա որ բազազական ծեծուջարդի, կեղտոտ հայհոյանքների, խոշտանգումների համը տեսնեիք, ոստիկանական մեքենաների մեջ ցուցարարներին իրար գլխի լցնեին, ու կճղակներով քացիների տակ հասնեիք բաժանմունքներ, կիսատն էլ էնտեղ լրացնեին, արյունլվիկ անեին, պատկերացնում եմ, թե ձեր ձայները մինչեւ ուր կհասնեին։

Պայքարեք, բայց ախր տեսնում ենք, հո կույր չենք, տեսնում ենք, որ հիմա ոչ թե ոստիկաններն են անհամաչափ գործողություններ կատարում, այլ դուք եք ԱՆՀԱՄԱՉԱՓ բղավում։
Բարի խորհուրդ․ մի արժեզրկեք ձեր արդար պայքարը։

Ուզում եք՝ նեղացեք, ուզում եք՝ թունդ նեղացեք, ուզում եք՝ ինձ թշնամի հայտարարեք, բայց պիտի ասեմ։Երկու օր է գրեթե…

Posted by Լիզա Ճաղարյան on Wednesday, August 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ