Անապայում կատվի ձագը երկու անգամ գողացել է գարեջրատան դրամարկղի փողերը

Անապայում կատվի ձագը երկու անգամ փող է գողացել գարեջրատնից: Դրա աշխատակիցներն իրենց ինստագրամյան էջերում տեղադրել են տեսահսկման սարքերի տեսագրությունը: Այնտեղ հստակ երևում է, թե ինչպես է կատվի ձագը փախչում՝ ատամների արանքում փողով լի տուփը:

Առաջին անգամ կենդանին բարից դուրս գալիս փողերը թափում է գետնին: Գարեջրատան աշխատակիցը տեսնում է, հավաքում փողերը և հետ տանում դրամարկղ: Բայց հետո, հաշվելով փողերը, պարզում են` փողերի որոշ մասը, միևնույն է, չկա:

Կրկին տեսահսկման սարքերի շնորհիվ նրանք հայտնաբերում են, որ կատվի ձագը կրկին փող է գողացել՝ թաքնվելով սեղաններից մեկի տակ:

Այդ կատուն այնտեղ պատահական չէր հայտնվել: Պարզվում է, որ բարի աշխատակիցներից մեկը նրան կերակրել էր, անգամ անուն տվել: Ու կատուն դարձել էր բարի բնակիչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ