«Առյուծ տղերք ունենք կռվող, արծիվ տղերք ունենք, նրանց ցավը տանեմ». Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյան

Մենք  չենք կոտրվելու, մեր գյուղացիները կոտրվող չեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» տարածած տեսանյութում ասել է Չինարի գյուղի  բնակիչ   Արամայիս Հովակիմյանը, ով երեկ վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից. «Ես արդեն 9 տարի է ոտքս կորցրած հաշմանդամ մարդ  եմ, բայց երբ պետք լինի մեր հայոց բանակի մեջքին կանգնած եմ»,- ասաց Արամայիս Հովակիմյանն ու հավելեց.

«Առյուծ տղերք ունենք, արծիվ կռվող տղերք, իրենց ցավը տանեմ, ապացուցեցին, որ իրենք մեզնից ուժեղ են, նրանց կողքին  մենք միշտ պատրաստ ենք կանգնել: Նույնիսկ այս վիճակում կգնամ, եթե պետք լինի:

Ասել եմ ու էլի կասեմ, որ մենք հետ նահանջելու տեղ չունենք, սա մեր սրբավայրն է, գյուղն է:

Աշխարհում մեր զինվորների պես քաջ զինվոր չկա»:

Հիշեցնենք, որ  հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը  վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նա  գտնվում է հիվանդանոցում, վիճակն այժմ գնահատվում է կայուն:

Նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյան

[English and Russian below]Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը. նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս ՀովակիմյանWe will not be broken, we have no place to retreat. This is our sanctuary, our village and our birthplace: Aramayis Hovakimyan, a resident of Chinari village, who was wounded by the opponent yesterday.Мы не сломаемся и не отступим. Это наше святилище, наше село и родина. Арамаис Овакимян, раненный накануне противником житель села Чинари

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, July 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ