Մարտական հենակետ այցելած Նիկոլ Փաշինյանը նվերներ է հանձնել զինվորներին

Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:

Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ