Հայտնի է Սիփան Փաշինյանի թեստի պատասխանը

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր գրառումով, որտեղ ասվում է.

Kristine Poghosyanի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:

Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:

Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:

Առողջություն եմ մաղթում բոլորին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ