«Երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, և այս թիվը, թվաբանությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր…». վարչապետ Փաշինյան

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է լարված մնալ, և երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, և այս թիվը, վերջին օրերի այս թվաբանությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մի քանի անգամ, քննել, վերաքննել ենք պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները և որևէ կասկած չունենք, որ այդ կանոնների պահպանումը պետք է բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման:

Ըստ էության, պետական մարմինների զեկույցները ինձ չէին բավարարում և ես դիմեցի հանրությանը, որպեսզի հանրության ներկայացուցիչները, ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի  մասին: Այս գործընթացի արդյունքում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում…

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, June 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ