«Իրենք են ուղարկել՝ «Հենց հիմա Սարյանի այգում» գրառմամբ․..». վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Իրենք են ուղարկել՝ «Հենց հիմա Սարյանի այգում» գրառումով: Կարևոր է, որ այս օրհասական պահին հումորի զգացումը չենք կորցնում և բարձր ենք գնահատում մեր զգացմունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից քաղաքացիների ուղարկած լուսանկարը հրապարակել։

«Հոգ տարեք միմյանց մասին, այս համաճարակը ցույց տվեց, թե ծանոթ ու անծանոթ, համախոհ ու հակոտնյա՝ որքան կարևոր ենք իրար համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբային դեպքերին, որոնց լուսանկարները հրապարակել է իր էջում: Փաշինյանի խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որը կկարողանա կարգավորել այսպիսի մասշտաբայնություն ունեցող հարցը:

«Վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը և խնդրի մասշտաբը ճիշտ չներկայացնելու համար, որովհետև էն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է:

Բայց աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որն ի վիճակի լինի էս մասշտաբի խնդրի առնչվել և լուծել էդ հարցը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ մեր ոստիկանության անձնակազմը առնվազն 4-5 անգամ պետք է մեծ լինի, որ կարողանա լուծել խնդիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ