Տեսահոլովակի պրեմիերա. Անահիտ Սիմոնյան, Անաստասիա Բրուխտի, Կրիստինա Սաֆրոնովա՝ «Աղջիկներ»

Անահիտ Սիմոնյանը 2004 թվականից տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն:

Երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականից, երբ թողարկել է իր առաջին՝ «Իմ Հայաստան» տեսահոլովակը: Անահիտը մասնակցել է Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթների:

2011 թվականին թողարկել է առաջին՝ «Աստա Լա Վիստա» ձայնասկավառակը: Համագործակցություններ է ունեցել Մանե Հակոբյանի, Ռիչարդ Մադլենյանի, Հայկոյի եւ այլ երգահանների հետ։

2007 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 2009 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին, ապա՝ Արցախում անցկացված «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ