Ահազանգ․ Հայ ժողովրդին թալանող ռուսական «Գազպրոմ»-ը իր աշխատողներին պարտադրում է,նոր վաղը գնան հանրահավաք

 

«Տավուշի փրկության շարժումը» վաղը երթով կժամանի Երևան։ Չնայած առերևույթ հանրահավաքներն ու երթերը գլխավորում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, բայց ակնհայտ է, որ ակցիաների թիկունքին կանգնած է խորհրդարանական ընդդիմությունը, իսկ գլխավոր շահառուն Ռոբերտ Քոչարյանն է՝ իր թիմով։

Սպասվում էր, որ ընդդիմությունը հերթական անգամ կփորձի մոբիլիզացնել իր ոչ միայն ֆինանսական և լրատվական, այլև մարդկային ռեսուրսը։ Նախօրեին լուրեր տարածվեցին, որ «Երևան պարկի» աշխատակիցներին պարտադրում են անպայման մասնակցել վաղվա հանրահավաքին։ Ի դեպ, դատախազությունն այս հրապարակման հիման վրա ուսումնասիրություն է սկսել։ Բացի Երևան պարկի աշխատակիցներից, հերթական անգամ նաև «Գազպրոմ»-ի աշխատակիցներին են պարտադրում մեկ մարդու նման ներկա գտնվել վաղվա հանրահավաքին։

Սա ևս մեկ ապացույց է, որ այդ շարժման թիկունքում նույն ընդդիմությունն է կանգնած՝ նույն շրջանակները, ինչ «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության շարժման» և այլ դեպքերում։

Հիշեցնենք, որ ընդդիմության նախորդ՝ վերը թվարկած շարժումների ընթացքում ևս «Գազպրոմ»-ի աշխատակիցները իրենց գործատուի կողմից «բերման էին ենթարկվում» միտինգի վայր։ Դա ապացուվել է Civic.am-ի տեսագրություններում, երբ հենց «Գազպրոմ»-ի աշխատակիցներն են խոստովանել, որ կոլեկտիվներով ժամանել են հանրահավաքի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ