Նախարար Հարությունյանը ներկայացնում է ուստարին ավարտելու և նոր ուստարվա ընդունելության սկզբունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր անդրադարձավ կրթության գործընթացի հետագա կազմակերպման հարցում առաջարկվող լուծումներին:

Նախարարը հայտնեց՝ հեռավար կրթությունը իրենք դիտարկում են, տեսնում ենք տեմպերը, որ կան: Դրանք, ըստ նախարարի, այս պահին հիմնականում գոհացնում են:

«Կան նաև այլ խնդիրներ՝ բովանդակության, մեթոդաբանության և կազմակերպման հետ կապված, բայց այս պահին եկել ենք հետևյալ եզրակացության. տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու, մայիսին նույնպես հեռավար կրությունը շարունակվելու է»,- տեղեկացրեց նա:

Մանրամասները՝ ստորև ներայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ