Տղամարդկանց և կանանց արգեվլել է նույն օրը դուրս գալ

Պանամայի իշխանությունները փորձում են կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հնարավորինս սահմանափակել սոցիալական շփումները երկրում: Պանամայում կարանտինի շատ խախտումներ են գրանցվել, և դա կանխելու համար, իշխանության հրահանգով, տղամարդկանց ու կանանց արգելվել է նույն օրը դուրս գալ տնից:

Երկրի բնակիչներին ամեն օր 6:30-ից 19:30-ն ընկած ժամանակահատվածում հատկացվում է երկու ժամ՝ կենսական նշանակության իրեր գնելու համար: Կանայք կարող են գնումներ կատարել միայն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, տղամարդիկ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Կիրակի տնից դուրս գալն արգելվում է:

Վերջին տվյալների համաձայն՝ Պանամայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1181 դեպք, այդ թվում 30-ը՝ մահացու ելքով: Պանաման համաճարակից առավել տուժած լատինաամերիկյան երկրներից մեկն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ