UFC-ի չեմպիոնուհին այլանդակել է իր հակառակորդի դեմքը

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վեիլի Չժան պաշպանել է իր տիտղոսն ազգությամբ լեհ Յանա Ենջեիչիկի հետ մենամարտում: Չինուհին հաղթանակ է տոնել ժյուրիի որոշմամբ:

Մենամարտի ժամանակ Չժանը ուժեղ հարվածներ է հասցրել իր հակառակորդի դեմքին, ինչի հետևանքով էլ նրա մոտ խոշոր հեմատոմա (արյունահավաք) է առաջացել:

Twitter-ի օգտատերերին սարսափեցրել է լեհ մարզիկի տեսքը: Օգտատերերի կարծիքով՝ չինուհին այլանդակել է նրա դեմքը, սակայն նրանք նաև նշել են, որ դա լավագույն մենամարտերից մեկն է UFC-ի պատմության մեջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ