Հավի միս սառեցնող մեքենան գլխատել է տղամարդուն

ԱՄՆ Ալաբամա նահանգի Բեյքեր-Հիլլ քաղաքում թռչնավերամշակման գործարանի տղամարդը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով։ Թռչնամսի սառեցումն ապահովող մեքենան գլխատել է նրան։ Այս մասին հայտնում է Mail Online-ը։

Տղամարդը, ում անունը եղել է Կարլոս Լին, պատասխանատու է եղել սննդամթերքի անվտանգության համար։ Իր գործընկերության հետ մաքրելիս է եղել հավի մսի սառեցումն ապահովող մեծ սարքը, որը տարբերվում է ավանդական սառնարաններից, երբ սարքը միացել է, իսկ ինքը արգելափակվել է ու չի կարողացել դուրս գալ։

Արդյունքում սարքը գլխատել է տղամարդուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ