Այնպես են «գյորբագյոր» արել սպանությունների հետքերը, որ քննիչներին երկար ժամանակ է պետք՝ գործը բացահայտեն․․․

Մարտի 1-ի գործով մենք դեռ չենք մտել դատական փուլ, քանի որ փաստաբանները անհիմն ձգձգում են նիստերը։ Այս մասին  զրույցում ասաց 2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործին։

«Չգիտեմ ինչ են սպասում փաստաբանները, գուցե ինչ-որ փոփոխության են սպասում, մտածում են երկրաշարժ կամ պատերազմ պետք է լինի ու անընդհատ անհիմն ձգձգում են նիստերը։ Մի բան հաստատ գիտեմ՝ իրենք մտածում են, որ որքան երկար ձգվի դատավարությունը, որքան ինքնաբացարկներն ու միջնորդությունները երկար տևեն, այնքան իրենք գումարները շատ կաշխատեն։ Իրենք շահագրգռված չեն, որ դատավարությունը շուտ ավարտվի։ Սա իմ անձնական կարծիքն է»,-ասաց Քլոյանը։

Անդրադառնալով դիտարկումներին, թե այս գործը 10 զոհերին բացահայտելու մասին չէ, իրականում իշխանությունները չեն դատում 10 զոհերի մեղավորներին՝ Քլոյանն ասաց, որ անցած 10 տարվա ընթացքում գործի հետքերը վերացրել են։

«Այնպես են գյորբագյոր արել սպանությունների հետքերը, որ քննիչներին երկար ժամանակ է պետք, որ գործը բացահայտեն, փոխել են փամփուշտները, հիմնական մասնակիցներին գնդակահարել են, արդեն զոհեր ունենք ոստիկանությունից, ԱԱԾ-ից։ Ես գործի նյութերին շատ լավ ծանոթ եմ, մեկ փամփուշի համար ՀՔԾ-ից գնում են Ղարաբաղ, գալիս են, որ բերեն փորձագետներին տան։ Գործը շատ բարդ է, 10 տարվա մեջ հետքերը հասցրել են վերացնել, բայց, որ անմիջապես սպանողներին հրաման տվողները դեռ կենդանի են, նրանք պետք է պատժվեն»։

Քլոյանն ասաց, որ վստահ է, որ կարող էին զոհեր չլինել։

«Ինչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրաման արձակել, որ ժողովրդի վրա չկրակեն, այդ դեպքում ոչ մի զոհ չէինք ունենա։ Ինչու չարեց այդ քայլը։ Մի օրինակ բերեմ, 1996 թ-ին գրավեցին ԱԺ-ի շենքը, ջարդեցին ԱԺ փոխխոսնակի գլուխը, բայց ոչ մի զոհ չունեցանք, քաղաքում տանկեր կային, զենքեր, ամեն ինչ կար, բայց զոհ չունեցանք։ Իսկ ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը, եթե նա նման հրաման արձակած լիներ՝ հիմա մեղադրյալի աթոռին նստած չէր լինի»,-ասաց նա։

Քլոյանը նաև տեղեկացրեց, որ Մարտի 1-ին այցելելու են որդու և մյուս սպանվածների շիրիմներին, այնուհետև, մասնակցելու են ՀԱԿ-ի կազմակերպած պատարագին սբ Սարգիս եկեղեցում, որտեղից ժամը 4-ին միանալու են երթին՝ դեպի Մյասնիկյանի արձան։

 ArmDaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ