«Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին…». պարզաբանում է նախարար Թորոսյանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ է վերջին շրջանում աղմուկի պատճառ դարձած կորոնավիրուսն իրականում: Նա խոսել է հիվանդության մասին եւ նշել, որ կորոնովիրուսը նոր չի հայտնաբերվել, այն վաղուց է բժշկությանը հայտնի եղել: Ըստ նախարարի, վիրուսն ունի մի քանի տեսակներ, Արսեն Թորոսյանը պատմել է կորոնավիրուսի սկզբնաղբյուրների մասին:

Նա ասել է, որ հիվանդությունը կարող է սկսվել սովորական գրիպով, ախտահարել օրգաններ եւ այլն: Հիմնականում կորոնավիրուսով կարող են վարակվել թույլ իմունիտետ ունեցող մարդիկ ու տարեց անձինք:

Ամբողջ տարի աշխարհում մահանում է գրիպով հիվանդ մոտ կես միլիոն մարդ. խոսքը վիրուսի տարբեր տեսակների մասին է, կորոնավիրուսն էլ նման է գրիպի վիրուսին:

Մանրամասները՝ նախարարի հրապարակած տեսանյութում:

Նոր կորոնավիրուսի մասին

Posted by Arsen Torosyan on Saturday, February 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ