Լրագրության մեջ սահման կա, որը անցնելուց մարդկային նկարագիրդ կարող ես կորցնել…

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լրագրության մեջ սահման կա, որը անցնելուց մարդկային նկարագիրդ կարող ես կորցնել, եթե իհարկե ունես։

Թեմաներ, ոլորտներ կան, դրանց մեջ նաեւ բանակն է, որտեղ մասնագիտական պահանջները երբեմն պետք է երկրորդական լինեն, որովհետեւ գործ ունես անվտանգության, մարդկանց կյանքի ու արժանապատվության հետ։

Թեմաներ, բնագավառներ կան, որտեղ չի կարելի առաջնորդվել մատից հոտ քաշած, կամ սեփական չորացած աղբյուրներից դուրս տված լուրերով ու դրանցով ոչ միայն լրագրության, այլեւ տվյալ ոլորտի հերն անիծել։ Թեպետ լրատվականներ ու թղթեր կան, որոնք լրագրությունից էնքան հեռու են որքան ընձուղտը կյոռլինգից։

Լրագրության մեջ սահման կա, որը անցնելուց մարդկային նկարագիրդ կարող ես կորցնել, եթե իհարկե ունես։ Թեմաներ, ոլորտներ կան,…

Posted by Mkrtich Israyelyan on Tuesday, February 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ