Ընտրությունների ժամանակ նրանք կարող են փողեր բաժանել, գիտենք, որ հենվում են քրեական տարրերի վրա․․․

Անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրություն պահանջողները, որոնք վերջին շրջանում շատ էին, ինչու են դժգոհում հանրաքվեից՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Դժգոհում են, որովհետև չեն կարողանում ակումուլացնել «Ոչ»- ի շտաբը, նրանք հասկանում են, որ «Ոչ»-ը պարտվելու է:

Իսկ ընտրությունների ժամանակ նրանք կարող են փողեր բաժանել, գիտենք, որ հենվում են քրեական տարրերի վրա, փողոցի վրա և այն գործիչների վրա, որոնք շարունակում են պաշտոնավարել գյուղապետերի, համայնքապետերի պաշտոններում, որոնք կարող են նրանց համար ձայներ ապահովել: Հանրաքվեն վերացնում է արտահերթ ընտրություններ պահանջելու մոտիվացիան»:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս կազմով ՍԴ-ն մի քանի անթույլատրելի սխալներ է գործել. «ՍԴ այս կազմի նկատմամբ դրսի հատուկ ծառայություններ ներգործել են և փորձել են ազդել ՍԴ ընթացիկ որոշումներից մեկի վրա: Չի բացառվում, որ հավաքագրել են ՍԴ անդամներից մեկին»:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ