«Քոչարյանի կալանավորումն ընտրված է սխալ…». Արթուր Վանեցյան

Տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից։

«Ես չէի կոչի դա Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց Մարտի 1-ի գործ ասելիս մենք հասկանում ենք, ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհված 10 մարդկանց սպանությունների բացահայտմանը», — ասել է նա։

Նա հարց է բարձրացրել՝ այսօր գործընթացը նպաստո՞ւմ է այդ սպանությունների բացահայտմանը, ապա պատասխանել. «Ես կարծում եմ՝ ոչ»։

«Ինչ վերաբերում է Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ ու նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից, կարծում եմ՝ ճիշտ կլիներ խափանման միջոցը վերանայվեր, դա կնպաստեր լարվածության թուլացմանը որոշ շրջանակներում ու կնպաստեր գործի բացահայմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի», — ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ