Առաջիկայում հնարավոր կլինի ձեռքի ափով վճարումներ կատարել

Ամերիկյան Amazon ընկերությունը տերմինալներում ձեռքի ափի հպումով վճարումներ կատարելու փորձնական նախագիծ է սկսել:

The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալու հաշվել ձեռքի ափերի գծերը:

Amazon-ն արդեն այս նախագծի իրականացման համար սկսել է համագործակցել Visa և Mastercard վճարային համակարգերի հետ:

Եթե փորձերը հաջող անցնեն, Amazon-ը հնարավորություն կստանա իր արտադրության տերմինալները վաճառել այլ ընկերությունների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ