Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ Ամանորի նախաշեմին այցելել է Տավուշի մարզի համայնքներ

Վարչապետ  Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի եւ Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ եւ բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։

Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ այցելել է Իջեւան՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի եւ քաղաքապետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ շրջել քաղաքով՝ ծանոթացել ասֆալտապատման, փողոցների եւ այգու բարեկարգման աշխատանքներին։

Կառավարության ղեկավարը կարեւորել է աշխատանքների արդյունավետ եւ որակյալ իրականացումը եւ պատասխատուներին հանձնարարել իրականացնել պատշաճ վերահսկողություն։

Վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գալիք տարվա ընթացքում մարզում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։

Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջեւանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին։

Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջեւանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, December 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ