Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում:

«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,- ասաց Խաժակյանը և հավելեց, որ ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները այժմ Երևանի քաղաքապետարանի շենքում են:

Ուղիղ հեռարձակման ավարտին Խաժակյանն ընդգծեց, որ բարձրանում է քաղաքապետի խորհրդականի սենյակի հարկ և հավանական է, որ այնտեղ կտեսնի ՀՔԾ ներկայացուցիչներին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նոր և ուշագրավ ինֆորմացիա պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:

Posted by Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան on Thursday, December 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ