«Չրերը հորինել են հայերը»․ Միխայիլ Շիրվինդտը կրկին Հայաստանում է և հիացած մեր երկրով

Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվինդտը «Съедобное Несъедобное» հաղորդման հերթական թողարկումը նվիրել է Հայաստանին: Նախորդ թողարկումներում նա պատմել էր երևանյան Վերնիսաժի, Գառնու տաճարի և Սևանա լճի ափին  խեցգետնի վզիկից պատրաստված անմահական համով քյաբաբի մասին։

Այս անգամ հաղորդավարը եղել է Երևանի «Գումի» շուկայում, որտեղ համտեսել և պատմել է հայկական ամենահամեղ չրերի, տնական գինու և լավաշի մասին։ Վաճառողները Շիրվինդտին պատմել են՝ ինչպես են պատրաստվում չրերը (որոշները չորանում են հենց ծառերի վրա)։ Հաղորդավարն այնքան էր հավանել չրերի համը, որ հայտարարեց՝ «Չրերը հորինել են հայերը»։ Նրան հյուրասիրել են նաև տնական օղի, բաստուրմա և ձմերուկի թթու, ինչպես նաև պատմել են՝ ինչպես ճիշտ պահպանել լավաշը։

«Ես Հայաստան շատ անգամներ եմ այցելել, բայց ամեն անգամ այն ինձ ավելի ու ավելի է դուր գալիս»,- շուկայում զբոսաշրջիկների հետ շփվելիս անկեղծացել է հաղորդավարը։ Նրան հիացրել է հայկական սրտաբաց  հյուրընկալությունը։

Ճանապարհորդության հաջորդ կանգառը Աշտարակ քաղաքն է եղել, որը խոստանում է դառնալ «Հայաստանի խոհարարական Մեքքան»։ Այնտեղ Շիրվինդտը տեղի բնաիչների հետ միասին պատրացտել է արիշտա և բացահայտել ինչով է հայկական տնային պայմաններում պատրաստվող լապշան տարբերվում իտալականից։ հաղորդավարին նաև մասնակից դարձրեցին սուջուխի և խորովածի պատրաստման գործընթացին։

Նյութի աղբյուր՝ peoplemedia.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ