Քիմ Քարդաշյանի կյանքի կանոնները․ դրանք իմանալը կօգնի բարձրանալ կյանքում միշտ դեպի վեր

Քիմ Քարդաշյանի կյանքի մանրամասներին ու դրամատիկ իրադարձություններին լայն հանրությունը տեղեկացավ  2016 թվականին, երբ լույս տեսավ գրող Շոն Սմիթի «Քիմ. մերկ ճշմարտություն» գիրքը։ 

Հանրահայտ հեռուստաաստղի կյանքի՝  գրքի մեջ տեղ գտած ամենահետաքրքիր դրվագները քայլ առ քայլ պատմում են այն ճանապարհի մասին, որը կենսուրախ ու սիրունիկ Քիմբերլիից կերտեց այսօրվա Քիմին՝ համաշխարհային ամենահայտնի մեդիապերսոնային, որին մամուլը սկզբում այդքան էլ լուրջ չէր վերաբերում և քամահրանքով անվանում էր «մի զարմանահրաշ աղջիկ,  որը հայտնի է միայն նրանով, որ հայտնի է»։

Peoplemedia.am-ն իր ընթերցողի համար առանձնացրել է գրքում տեղ գտած էջերից առավել հետաքրքիրները՝ մեկտեղելով դրանք մեկ վերնագրի ներքո․

1․Հիշիր արմատներիդ մասին

Քիմի կյանքում շատ մեծ ազդեցություն է ունեցել սիրելի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։ Քիմը պատմում է․ «Հայրս մեզ միշտ սովորեցրել է երբեք չմոռանալ՝ որտեղից ենք ծագում։ Մենք մեծացել ենք՝ մեր հայ նախնիների մասին ամեն ինչ իմանալով, և մի օր այդ ամենը մենք մեր երեխաներին ենք փոխանցելու»։

2․ Օգտագործիր բոլոր հնարավորությունները, երբեք չգիտես՝ կոնկրետ որ քայլ է քեզ հաջողություն բերելու

Նեվերլենդում (Մայքլ Ջեքսոնի առանձնատունը)  Քիմը մի անգամ մի երեկույթի է մասնակցել, որի մասին մինչ օրս էլ ջերմությամբ է հիշում․ «Այնտեղ ես իմ ընկերների հետ էի։ Բոլոր աղջիկներին իրենց հայրերն ուղեկցում էին, միայն ես էի առանց հայրիկիս»։ Հայրը չէր կարողացել ուղեկցել Քիմին, ինչը աղջկան վշտացրել է։ Բայց դրա փոխարեն հայրը վճարել է Քիմի՝ դիմահարդարման ողջ դասընթացի ուսման վարձը, ինչը հետո շատ ավելի արժեքավոր նվեր դարձավ ապագա հեռուստաաստղի համար։

3․Մի՛ մոռացիր ինքնահարգանքի և շրջապատի հանդեպ հարգանքի մասին

Քիմի ավարտական երեկոյին ծնողները նրա համար նամակ գրեցին՝ ապագայի համար խորհուրդներով։ Նրանք չէին պայմանավորվել, բայց նույն բանն էին գրել՝ պետք է հարգանք պահանջել սեփական անձիդ հանդեպ և հարգալից լինել ուրիշների հանդեպ։ Քիմին հատկապես տպավորել է հոր հետևյալ տողը․«Երբեք չմոռանաս ինքդ քեզ հարգելու մասին»։ Նամակի վերջում հայրը չի մոռացել մեկ անգամ ևս հիշեցնել Քիմին, թե որքան գեղեցիկ աղջիկ է  նա։

4․Օգտագործի՛ր բնատուր ունակություններդ

5․Հիշի՛ր անձնական կապերի ամենազորության մասին

Քիմը շատ արագ հասկացել է, որ Լոս Անջելեսում ամեն ինչ ստեղծվում է անձնական կապերի միջոցով։ Եվ եթե այդպիսիք չես կարողացել ստեղծել ուսումնառության տարիներին, ապա դա կարող ես անել ծանոթներիդ միջոցով։ Քիմի մայրը Լոս Անջելես տեղափոխվելուց հետո շատ արագ հայտնի կերպար էր դարձել հենց իր կապեր ստեղծելու տաղանդի շնորհիվ։ Քիմին մնում էր միայն քայլ առ քայլ կրկնել մոր մարտավարությունը։

6․Սեփական կարիերայիդ համար օգտագործիր հաջողության հասած ընկերներիդ փորձը

7․Սխալներդ օգտագործիր հոգուտ քեզ

8․Աշխատի՛ր՝ շատ

Քիմը ժրաջանի համբավ ունի։ Նա ամեն ինչ արել է՝ հաջողակ բիզնես ստեղծելու համար։ Քիմն ասում է․ «Պետք է հավատարիմ մնալ ընտրածդ գործին։ Ոմանք գործը սկսում , ապա թողնում են, կամ էլ ծուլության են մատնվում։ Իսկ ես մայրիկիս հետ ամեն տարվա անելիքների պլան եմ կազմում»։ Այո, դիպուկ է մի առիթով նշել Քորթնին․ «Քիմը սիրավեպի մեջ է իր աշխատանքի հետ»։

9․Հումորով վերաբերվիր ինքդ քեզ

Քիմի կյանքի առաջին մրցանակաբաշխությունը եղել է «Ոսկե ազնվամորին»՝ 2008 թվականի երկրորդ պլանի վատագույն դերասանուհի անվանակարգում։ Եվ նա դա հումորով ընդունեց․  «Պետք է խոստովանեմ, իմ անվանակարգում հզոր մրցակիցներ ունեի»։

10․Աշխատիր թիմով

Քարդաշյանների ռեալիթիի ամենահրաշալի պահն այն էր, որ այդտեղ Քարդաշյանները շատ էին։ Ու ոչինչ, որ գլխավոր Քարդաշյանը Քիմն էր։ Նրա հնարամիտ ու խորամանկ մայրիկի շնորհիվ այդ հեռուստանախագծի շնորհիվ հայտնի դարձան բոլոր իր դուստրերը՝ և՛ Քարդաշյան, և՛ Ջեններ, այսպիսով յուրաքանչյուրն իր հերթին այս ազգանունը վերածելով բրենդի և վաստակելով դրանով թե անհատապես, թե թիմի ներսում։

11․Քեզ շրջապատիր համախոհներով

Քանյեն երբեք չի առանձնացել ամոթխածությամբ, սակայն Քիմի հետ նա ստիպված եղավ հարմարվել այն բանին, որ ԶԼՄ-ները ամեն օր միլիոնավոր հոդվածներ են տպագրում իր կնոջ մասին։ Քիմը մի լուսանկար է հրապարակում, և բոլոր լուրերում այդ մասին ասվում է, նա մի բան է ասում, և բոլոր վերնագրերն այդ են ցիտում։ Քիմը շատ լավ էր հասկանում՝ ինչպես իր հանդեպ հետաքրքրությունը թեժացնել մամուլում, նա հրաշալի է տիրապետում սոցիալական ցանցերի օրենքներին։

12․Անհատականությունդ բրենդի վերածիր

Քիմի պրոբլեմը կայանում էր նրանում, որ իր կառուցվածքի ամենահայտնի հատվածը դարձել էր վերջինիս իմիջի մի մասը և արդյունքում՝ նաև բրենդը։ Եվ ինչ էլ որ նա կրում է, բոլորին հետաքրքիր է հենց այն փաստը, թե ինչպես է դա սազում նրա բարեմասնություններին։ Այսօր արդեն աշխարհի կանայք Քիմին ընկալում են ոչ թե որպես զուտ գեղեցիկ բարեմասնություններ կրող մի կնոջ, այլ անհատականություն, որը ամբողջովին ընդունել է ինքն իրեն, իր մարմինն ու ապրած կյանքը։

Նյութի հեղինակային իրավունքները՝ Peoplemedia.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ