Հովհաննես Թումանյանի սիրած ճաշատեսակը կարող է զարդարել յուրաքանչյուրի տոնական սեղանը

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։

«Լոռվա բորանին» հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի սիրած ճաշատեսակն էր։

Պարզվում է` այդ համեղ ճաշատեսակը կարելի է պատրաստել արագ և նվազագույն ծախսով։ Պահանջվում է ոչխարի միս, լոլիկ, սմբուկ, գլուխ սոխ, նեխուր, կարագ և բուսական յուղ, չոր կարմիր գինի։

Այդ բաղադրիչներին ավելացնում են «Աշտարակ» սոուսը, որը կազմված է ընկույզից, սպիտակ գինուց, սխտորից և բուսական յուղից։
Բաղադրիչներ.
գառան միս – 400 գ,
նեխուր – 3 ցողուն,
սմբուկ – 1 հատ,
լոլիկ – 1 հատ,

սոխ – 1 գլուխ,
կարմիր գինի – ¾ բաժակ,
բուսայուղ,
աղ, պղպեղ,
չորացրած լավաշ,

Աշտարակ սոուս -1 թ. գդ

Գառան փափկամիսը համեմել աղով, պղպեղով, մարինացնել գինու մեջ մի քանի ժամ, ցանկալի է՝ ողջ գիշեր: Ապա հանել, կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Սոխը կտրատել, լցնել մսին, տապակել: Սմբուկն օղակ-օղակ կտրել, հետո օղակները չորս մաս անել, տապակել մսի և սոխի հետ: Նեխուրի տերևներն առանձնացնել, ցողունները կտրատել երկար ձողիկների, լցնել թավայի մեջ:

Ավելացնել Աշտարակ սոուսը, խառնել:

Աշտարակ սոուսը պատրաստելու համար ընկույզը, սխտորը ծեծել հավանգի մեջ, ավելացնել շատ մանր կտրատած սամիթ ու համեմ, բուսայուղ: Սոուսից հետո թավայի մեջ լցնել գինին, կրակը մարմանդ դարձնել և եփել 7-8 րոպե: Ապա բորանին տեղափոխել ափսեի մեջ, զարդարել չոր լավաշով և նեխուրի կտրատած տերևներով:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ