Հսկա ցուլը շարժվում էր տղամարդու ուղղությամբ և մի քանի վայրկյան անց նա ․․․

Իսպանական ցլամարտ կամ Կորիդա, ցլամարտի ամենատարածված ձևը, ավանդական իսպանական հանդիսախաղ:

Կորիդա բառն առաջացել է իսպաներեն correr` կոռեր արմատից, որն իր հիմնական իմաստով նշանակում է «փախչել»: Հաճախ ցլամարտի այս տեսակը սխալմամբ անվանում են տոռո, որը թարգմանաբար նշանակում է «ցուլ»:

Կորիդա ցլամարտի ծագումը կապված է Պիրենեյան թերակղզու երկրներում՝ Իսպանիայում և Պորտուգալիայում ցլի պաշտամունքի հետ։ Ժամանակակից կանոններով կորիդան հայտնի է եղել դեռևս 11-րդ դարում։ Այդ ժամանակ այս ցլամարտին մասնակցել կարող էին միայն իսպանական հեծյալ նիզակակիր ասպետները։

Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (plaza de toros` ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ