«Մայրիկիս «հրաշք» դեղը քեզ մոտ է»․ հինգ տարեկան փոքրիկի խնդրանքը Հիսուսից

Հինգ տարեկան մի փոքրիկ դեղատուն է մտնում, դեղատան աշխատողին ցույց է տալիս իր մոտ եղած դրամներն ու հարցնում է .
— Կարո՞ղ եմ այս դրամներով հրաշք գնել:

Դեղագործը զարմացած հարցնում, թե «հրաշք» գնելը ո՞վ է իրեն պատվիրել:Փոքրիկը անկեղծորեն պատասխանում է.
— Բժիշկն ինձ ասաց, որ մայրս միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ձեռք բերել, իմ դրամները բավակա՞ն են: Դեղագործը, պատասխանում է.

— Երանի, այդ դեղից ունենայի, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկին բուժող դեղից միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի և ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը:
Փոքրիկը, վազելով գնաց մոտակա եկեղեցին, ներս մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև ու ասաց.

— Գիտե՛մ՝ խաչված ես և ցավերի մեջ, ինձ լսելու ժամանակ չունես, սակայն քիչ առաջ ինձ դեղագործն ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը քեզ մոտ է: Շատ եմ սիրում մայրիկիս, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրու սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ իջնես խաչից, միայն խնդրում եմ արագ տուր այդ դեղը:Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց. պատկերը անշարժ էր, -և գոռալով ասաց.

— Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ և կօգնմ քեզ:Քահանան հեռվից լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում.

— Հիսուս ամեն ինչ լսում է, գոռալու անհրաժեշտություն չկա, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն: Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց մոր հիվանդության մասին, անկողին ընկնելու և թե ինչպես է բժիշկը ասել, որ միայն հրաշքը կբուժի մայրիկին, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:
Երբ տուն հասան, մտան մոր սենյակը, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին:Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին ու ասաց.

— Բժիշկը, որն ինձ բժշկեց, բարևում էր քեզ, և ասում, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց էիր ճանաչում նրան: Այդ պահին քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց.

— Տեսնո՞ւմ ես, նա կատարեց այն, ինչ որ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ էր եկել…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ