Օրվա կադր․ Հոկտեմբերյանի տոնածառը․ սաղ քաղել են․․․․

Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել:

Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծո անսպառ բարիքները և անհատնում շնորհները:

Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհրդավորապես կապվում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ տոնածառի գագաթը պսակող աստղը բեթղեհեմյան աստղն է, որն Արևելքից եկած երեք մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, ուր պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Հիսուս Մանկանը, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին։

Իսկ գույնզգույն լույսերով ողողված եղևնին խորհրդանշում է այն հոգևոր լույսը, որ լուսավորեց մեր Տերը ողջ աշխարհը:

Ռուբեն Զազարյանի իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարել և կից կատարել հետևյալ գրառումը․ «Հոկտեմբերյանի տոնածառը: Սաղ քաղել են, գալովկեքը թողել են նորմալ հասնի: 😂❤️»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ