Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ անցորդներից մեկը, ով ներկայացավ որպես Սարո Ծատուրյան, վրդովված դիմեց հավաքի մասնակիցներին, մասնավորապես՝ Մենուա Հարությունյանին. «Հազիվ մի անգամ խաղաղ ընտրություններ են եղել, էսօր եկել եք, ինչի՞ համար ա էս ամեն ինչը:
Օրենք կա, ամեն մեկը պատիժ կկրի օրենքի սահմաններում:
Ո՞ւրա էդ Մենուան, ո՞վ ա էդ գալուբոյը, ինչի՞ ես եկել ստեղ, ո՞վ ես դու, հազիվ մի անգամ արդար ընտրություններ են անցել, պիտի անպայման հարամեք չէ՞ ամեն ինչը, ինչի՞ ես էս ժողովրդին խառնում, պառակտում: Սաղ աշխարհը մեզանով հիանում ա, հիմա եկել ինչ եք ուզում:
Քոչարյան չլնի, ով ուզում ա լինի, սաղ էլ պիտի պատասխան տան: Նիկոլն ա էսօր որոշում, կարգադրել ա՝ օրինական կարգով ամեն ինչ կորոշեն»:
Լավ է գտնվեցին մարդիկ, ովքերը տեղը դրեցին Քոչարյանի ցուցարարներին
Լավ է գտնվեցին մարդիկ, ովքերը տեղը դրեցին Քոչարյանի ցուցարարներին ✊😡
Posted by Քաղաքը խոսում է on Tuesday, December 11, 2018