Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին։

Նրանք «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հրապարակել են վարչապետի լուսանկարն ու գրել․

«Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան»։

Հիշեցնենք՝ Գալստանյանը քիչ առաջ պահանջել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ