Արա Պապյանը կարծում է՝ եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, հավանական է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթահարեր 5 տոկոսի շեմը ։
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Ինձ համար ամենամեծ անակնկալը «Հանրապետական» կուսակցություն էր, որը հավաքեց ձայների գրեթե 5 տոկոսը, այսինքն՝ եթե մի քանի տոկոս ավելի հավաքեր, ապա կհայտնվեր խորհրդարանում։
Եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, հավանական է, նա այդ 5 տոկոսի շեմը կհաղթահարեր։ Չանցավ, եւ դրա շուրջ մի տեսակ ուրախություն կա, բայց ես կարծում եմ՝ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք եւ նայենք, թե ով անցավ, այլ ոչ թե ով չանցավ»։