ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Այս մասին  հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թ.`ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

Մինչ այդ Գիգոլյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հաստատեցին լուրը։

«Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, մանրամասները կհայտնենք», — պատասխանեցին ԱԱԾ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ