![]()
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։
«Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը վաղը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր օգտատերերից մեկը՝ հայտնելով, որ հանրային տրանսպորտի վերահսկողության աշխատակիցն ուղեվարձի հետ կապված խնդրի պատճառով ավտոբուսից իջեցրել է իր 13-ամյա դստերը և միայնակ թողել անծանոթ կանգառում։
Ըստ նրա՝ երեխան ներկայացրել է, որ իր փոխարեն ուղեվարձը վճարել է հայրը, սակայն վերահսկողը դա հաշվի չի առել։
![]()