ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առավոտյան առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ լուսանկար էր հրապարակել և մակագրել էր` այս պահին գնում են՝ 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու: Լուսանկարում նրանց հետ է կրտսեր դուստրը՝ Արփին:
Վարչապետն ու առաջին տիկինն ընտրել են 8/16 տեղամասում:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայացող ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:
Իսկ քիչ առաջ Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Յուրահատուկ զբաղմունք ենգ գտել. հետեւում ենք ընտրությունների արդյունքներին:)»