«Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենաարդար և աննախադեպ ընտրություններ, որում կհամոզվեք մի քանի ժամ հետո:Այս պահին հանրապետության օպերատիվ իրավիճակը հսկվում է, որևէ արտառոց դեպք դեռ տեղի չի ունեցել:
Մեկ-երկու դեպք է եղել, որ հոսանքազրկված է եղել ընտրատեղամասը, բայց շատ արագ կարգավորվել են խնդիրները: Ընտրակաշառքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունենք, և եթե լինեն նման դեպքեր, թե’ մենք արագ կարձագանքենք, թե’ ոստիկանությունը»,-լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով` ինքն ընտրել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է ընտրելու, թե ով է լինելու իշխանությունը: